«Ուիթքոֆի և Արաղչիի անմիջական շփումն առաջընթաց քայլ էր»․ Սպիտակ տուն
![]() Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի անմիջական շփումն առաջընթաց քայլ էր՝ ուղղված փոխշահավետ արդյունքի: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Հատուկ բանագնաց Ուիթքոֆն Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ հրահանգներ է ստացել Թրամփից՝ հնարավորության դեպքում լուծել երկու երկրների միջև առկա տարաձայնությունները՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով: Այս հարցերը շատ բարդ են, և Ուիթքոֆի այսօրվա անմիջական շփումը փոխշահավետ արդյունքի հասնելու համար առաջընթաց քայլ էր»,- ասվում է փաստաթղթում։ Ավելի վաղ Ուիթքոֆն ու Արաղչին անուղղակի բանակցություններ են վարել Օմանի մայրաքաղաք Մասկատում։ Բանակցություններից հետո, Իրանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը մի քանի րոպե երկխոսություն են ունեցել՝ Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
