Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ.

Թրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

517
Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 23:03
Թրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որի համաձայն՝ մեկ տարով երկարաձգվել են նախկին նախագահ Ջո Բայդենի կառավարման ժամանակ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Խոսքը 2021 թվականի ապրիլի15-ի թիվ14024 հրամանի մասին է, որի ժամկետները Բայդենի վարչակազմը բազմիցս երկարաձգել է։

Պատժամիջոցներն ի սկզբանե սահմանվել էին այն անհատների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկացի պաշտոնյաների, ներգրավված են եղել կիբերհարձակումների, ԱՄՆ-ի ընտրություններին միջամտության, ԱՄՆ քաղաքացիներին վնասելու կամ սպանելու, ինչպես նաև պատժամիջոցներից խուսափելու գործողությունների մեջ: