Մասկը Թրամփի խորհրդականին «խցանի պես բթամիտ» է անվանել
![]() Գործարար և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմակից Իլոն Մասկը քննադատել է պետության ղեկավարի առևտրային խորհրդական Փիթեր Նավարոյին մաքսատուրքերի քաղաքականության պատճառով։ Axios-ը նշում է, որ Մասկի և Նավարոյի միջև վեճը շարունակվում է ապրիլի 5-ից: Գործարարն, ի պատասխան տնտեսագետի մասին գրառումներից մեկին, որտեղ հիշատակվում է նրա՝ Հարվարդի դոկտորականը, ասել է, որ PhD-ն «վատ բան է, ոչ թե լավ բան»: CNBC-ին տված հարցազրույցում Նավարոն ասել է, որ Մասկը ոչ թե մեքենա արտադրող է, այլ մեքենաների «հավաքող», քանի որ Tesla-ի մեքենաները կազմված են բազմաթիվ մասերից, որոնք առաքվում են արտասահմանից: «Նրան էժան արտասահմանյան պահեստամասեր են պետք, և մենք դա հասկանում ենք»,- ասել է պետության ղեկավարի խորհրդականը։ Ի պատասխան՝ ձեռնարկատերը Նավարոյին անվանել է «խցանից ավելի բթամիտ», ինչպես նաև նշել է, որ Tesla-ն «ԱՄՆ-ի ամենաուղղահայաց ինտեգրված ավտոարտադրողն է՝ ամերիկյան մասերի ամենաբարձր մասնաբաժնով»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
