«Միջուկային ծրագրից բացի կարևոր է քննարկել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը»․ Մակրոն
852
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 13:51
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կահիրեում իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել դիվանագիտական ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրը։ Նրա խոսքով՝ միջուկային ծրագրից բացի կարևոր է նաև քննարկել Իրանի տարածաշրջանային ազդեցության հետ կապված խնդիրները։ «Թեհրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային միջամտությունները նույնպես այն խնդիրներից են, որոնք պետք է լուծում գտնեն»,- ասել է Մակրոնը։ «Ֆրանսիան և Եգիպտոսը դիվանագիտական լուծում են փնտրում իրանական միջուկային ճգնաժամի համար, որը, չհանգուցալուծվելու դեպքում, տարածաշրջանում անկայունության աճի լուրջ վտանգ է ներկայացնում»,- ասել է Մակրոնը։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
