Թրամփն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Թուրքիայի և Իսրայելի միջև
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Իսրայելի և Թուրքիայի միջև՝ Սիրիայի հարցում, որտեղ երկու երկրները պայքարում են իրենց ազդեցության համար: Թրամփը հայտնել է, որ Իսրայել-Թուրքիա բանակցություններին կարող են օգնել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր «հիանալի հարաբերությունները»: Թրամփի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում իսլամիստների գլխավորած կոալիցիայի հիմնական աջակիցն էր, որը դեկտեմբերին տապալեց Բաշար ալ-Ասադին՝ գրեթե 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո: «Ես ասացի (Էրդողանին)՝ շնորհավորում եմ, դու արել ես այն, ինչ ոչ ոք չի կարողացել անել 2000 տարվա ընթացքում: Դու գրավել ես Սիրիան՝ տարբեր անվանումների տակ, բայց դա էական չէ»,- ասել է Թրամփը: Դիմելով Իսրայելի վարչապետին՝ Թրամփն ասել է․ «Բիբի՛, (Նեթանյահուի մականունը), եթե դու խնդիր ունես Թուրքիայի հետ, ես կարծում եմ, որ կկարողանամ լուծել այն»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
