«Գազայի հատվածում ամերիկյան խաղաղապահ ուժեր կարող են լինել»․ Թրամփ
![]() Գազայի հատվածն «անչափ կարևոր անշարժ գույք է» և այն պետք է վերածվի խաղաղ և ազատ տարածքի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում։ «Կարծում եմ՝ մենք կներգրավվենք այդ գործընթացում: Լավ կլիներ այնտեղ ունենալ խաղաղապահ ուժեր, ինչպես օրինակ՝ ամերիկյան, վերահսկել Գազայի հատվածը և տնօրինել այն»,- ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփը Գազայի հատվածն անվանել է «հիանալի վայր, որտեղ ոչ ոք չի ցանկանում ապրել» և նշել, որ Իսրայելը «Գազայի հատվածը տվել է» խաղաղության դիմաց, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Թրամփը ևս մեկ անգամ առաջարկել է վերաբնակեցնել Գազայի հատվածի բնակչությանը՝ հայտարարելով, որ «շատ երկրներ» պատրաստ են ընդունել անկլավի բնակիչներին։ Նեթանյահուն պաշտպանել է նրա առաջարկը։ Նրա կարծիքով՝ խոսքը «մարդկանց ընտրության հնարավորություն տալու մասին է»։ «Ցանկացած այլ վայրում, ներառյալ պատերազմական գոտիները (Ուկրաինա, Սիրիա), մարդիկ կարող էին հեռանալ: Գազայի հատվածը միակ վայրն էր, որտեղ բնակչությունը փակված էր: Ի՞նչ վատ բան կա, եթե մարդկանց ընտրություն տանք»,- ասել է Նեթանյահուն: Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը և Թրամփը քննարկել են այն հնարավոր երկրների ցանկը, որտեղ Գազայի պաղեստինցիները կարող են տեղափոխվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
