Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Թուրքիան չի ցանկանում, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա»․ Ֆիդան

572
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 21:13
«Թուրքիան չի ցանկանում, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա»․ Ֆիդան

Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում անկայունության նոր օջախով և չի ցանկանում, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա։ Այս մասին Reuters-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ հերթական պատերազմը, անկայունության ևս մեկ հիմնական աղբյուրը: Եվ մենք չգիտենք, թե ինչպիսի սրացում կարող է լինել նման հարձակման դեպքում», - գործակալությունը մեջբերում է Ֆիդանի խոսքերը: