«Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի». Կոբախիձե
![]() Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի․ «Մենք հանգիստ սպասում ենք իրադարձությունների զարգացմանը։ Մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները մենք հաշվարկել էինք նաև մեզ համար ամենավատ սցենարը՝ նախկին վարչակազմի կառավարման շարունակությունը։ Մենք պատրաստ էինք դրան, ամեն դեպքում, ոչինչ չէր կարող սասանել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասել է նա։ Նրա խոսքով, ԱՄՆ նոր վարչակազմն այսօր ամերիկյան նախորդ իշխանությունների մասին ասում է նույնը, ինչ որ վրացական իշխանություններն ասում էին վերջին չորս տարիների ընթացքում։ Հիշեցնենք՝ անցյալ տարվա նոյեմբերի վերջին Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կատարվող «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում Իվանիշվիլիի ակտիվների սառեցում և ամերիկյան քաղաքացիների ու ընկերություններին հետ բիզնես վարելու արգելք: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
