Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ.

«Դժվար է նմանատիպ հայտարարություն անելը, ճիշտ քայլ է արել»․ Վարդան Ղուկասյան

171
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 18:36
«Դժվար է նմանատիպ հայտարարություն անելը, ճիշտ քայլ է արել»․ Վարդան Ղուկասյան

«Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը կարդացել եմ, իրար հետ չենք խոսել, թուրքն ու հայը չենք, կխոսենք, ես ներողամիտ մարդ եմ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ «Ինքը ճիշտ է արել, կարող է դժվար է նմանատիպ հայտարարություն անելը, բայց ես գիտեմ, որ դա իրենց անունի համար են արել, իսկ անունն ավելի բարձր է, քան նյութականը։ Այն ինչ ներկայացնում են մեր ընտանիքների մասին, դա էդպես չէ։ Ավելի շատ քաղաքական խնդիրներ կան, քան անձնական, ես չեմ ուզում շատ ընդլայնվել»,- ասաց Ղուկասյանը։ Նա հայտնեց, որ Գյումրու փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը։
Դիտարկմնը, որ արդեն ՔՊ-ից քննադատություններ են հնչում Մարտուն Գրիգորյանի հայտարարության առնչությամբ, նա ասաց. «ՔՊ անդամները հլը իրենց մասին մտածեն, թե իրենց կուսակցության երկարատևությունը ինչքան կլինի, հետո նոր իմ մասին մտածեն: Ես շատ նախագահներ, վարչապետներ եմ փոխել, թող հանգիստ լինեն: Ես չեմ ուզում իջնել իրենց մակարդակին, անձնական վիրավորանք տալ»,-ասաց Ղուկասյանը:
Հիշեցնենք՝ Գյումրու համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուները, նրանց թվում նաև Մարտուն Գրիգորյանը ապրիլի 16-ին կայանալիք ավագանու նիստին կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին, նա կդառնա Գյումրու համայնքապետ։