«Վարորդական իրավունքի վկայականների գինը դարձել է 400-500 հազար դրամ»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարորդական իրավունքի վկայականների գինը դարձել է 400-500 հազար դրամ Նիկոլ Փաշինյանը ճանապարհատրանսպորտային պատահարների, վթարների մեծաթիվ զոհերը պատճառաբանում է այն բանով, որ վարորդական իրավունքի վկայանների բացարձակ մեծամասնությունը նախկինում փողով են գնվել, վարորդները չգիտեն ճանապարհային երթևեկության կանոնները։ Վարչապետի թիկնազորի վարորդները հո գիտեն այդ կաննոները, սակայն հետիոտնի անցումում հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկեցին։ Համացանցում կադրեր կան, որ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենան կարմիր լույսի տակ, հանդիպակած գծով հատում է հետիոտնի անցումը՝ վտանգի ենթարկելով հետիոտներին։ Այդ ավտոմեքենայի վարորդը չգիտի՞, որ նման բաներն անօրինական են։ Պարզապես Հայաստանում եղել են ու կան իրենց արտոնյալ զգացողներ, հաբռգածներ, որոնք թքած ունեն օրենքի ու ուրիշների կյանքի վրա։ Վարորդական իրավունքի վկայականների «գինը» նախկինում եղել է 100-120 հազար դրամ։ Քանի որ հիմա գրեթե բոլոր պաշտոնյաներին գաղտնալսում են, բռնվելու վտանգ կա, վարորդական իրավունքի վկայականների գինը դարձել է 400-500 հազար դրամ։ Բացեք «Դատալեքս» համակարգը, տեսեք, որ նման վկայականներ ծախողների դատեր կան։ Նիկոլ Փաշինյանը նման թեմաներ հանրայնացնելով՝ մնում է լրատվական թեմաներ առաջադրողը, նա դրանով ուշադրություն է շեղում Ադրբեջանին արվող զիջումներից, սահմաններին հնչող կրակոցներից, Հայաստանում տիրող մեծ կոռուպցիայից, իրավական բեսպրեդելից»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Գյումրի կարող են գնալ նաև իշխանական տղամարդ անտռուսիկ պատգամավորները». Էդգար Ղազարյան
2120:30Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ կանխել են ռազմական հեղաշրջման փորձը
7319:51Ֆրանսիան օգնել է Զելենսկիին Թրամփին ուղղված հաշտության նամակի հարցում
6619:33«Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս հասցրած Էմին Եղիազարյանին՝ մարզպետի շնորհակալագիր»․ Ոսկան Սարգսյան
6719:12Ադրբեջանն ու Չինաստանը պատրաստվում են առանց վիզայի ռեժիմի
6219:01«Մենք կապրիզներ չենք անում, հողատարածքի համար վճարել ենք, դա պիտի լինի մերը»․ Հայկ Սմբատյան (տեսանյութ)
7218:24