Հարավային Կորեայի ՍԴ-ն հաստատել է նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենթը
![]() Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենթը, հայտնում է РИА Новости-ն: Հարավային Կորեայում այժմ սպասվում են արտահերթ ընտրություններ։ Նոր նախագահը պետք է ընտրվի 60 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև հունիսի 3-ը: Մինչ այդ վարչապետ Հան Դոկ-Սուն կշարունակի պաշտոնավարել՝ որպես պետության ղեկավար: Հարավային Կորեայի իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը ՍԴ որոշումից հետո ներողություն է խնդրել քաղաքացիներից և կոչ արել միասնություն ցուցաբերել, հաղորդում է Yonhap գործակալությունը: Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարան էին ներկայացրել բանաձև՝ նախագահին մեղադրելով իշխանությունը բռնությամբ զավթելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
