Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 09 մարտի, 2025 թ.

«Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ»․ Արման Թաթոյան

174
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 11:12
«Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում հայ պատանդներն ու գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են:
Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու:
Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»:
Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը:
Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում՝ հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը: Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան