Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 09 մարտի, 2025 թ.

«Կասկած չկար, որ գեներալ Դավիթ Մանուկյանը բոլոր իրավիճակներում իրեն արժանապատիվ կդրսևորեր»․ Տիգրան Աբրահամյան

210
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 10:30
«Կասկած չկար, որ գեներալ Դավիթ Մանուկյանը բոլոր իրավիճակներում իրեն արժանապատիվ կդրսևորեր»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտական ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր:
Դժվար է բառեր, ձևակերպումներ ընտրել, որոնք ամբողջության մեջ կներկայացնեն Մանուկյանի անցած մարտական ուղին և տարբեր ժամանակներում դրսևորած վճռականությունը, որովհետև նա հիմա էլ գտնվում է Բաքվի բանտում և ցանկացած թեմա կարող է օգտագործվել վերջինիս դեմ:
Կեղծ դատավարության ընթացքում նրա դրսևորած կեցվածքն ու ցուցմունքներն այն նվազագույնն են, որոնք բնութագրում է Դավիթի սկզբունքայնությունն ու հաստատակամությունը:
Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»: