Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ.

«Վարորդները լիարժեք աջակցում են քաղաքացիների բոյկոտի նախաձեռնությանը»․ Թադևոս Ավետիսյան

76
Այսօր, 12:54
«Վարորդները լիարժեք աջակցում են քաղաքացիների բոյկոտի նախաձեռնությանը»․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղ առավոտից գործընկերների հետ շրջում ենք Երևան քաղաքի հանրային տրանսպորտով և զրուցում ենք քաղաքացիների հետ տրանսպորտի գնի անհիմն թանկացման վերաբերյալ։
Այս պահին պետք է արձանագրել.
1. վարորդներն լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտի նախաձեռնությանը,
2. քաղաքացիների մեծ մասը լուռ կամ հրապարակային հայտարարություններով մասնակցում է բոյկոտին և չի վճարում 150 դրամ,
3. քաղաքացիները հիմնականում չեն տեսնում էկան բարեփոխում և դժգոհ են տրանսպորտային համակարգի վիճակից,
4. տրնասպորտի գնի էական թանկացումը սոցիալական անտանելի բեռ է ավելացնում տասնյակ հազարավոր ընտանիքների համար, որոնց մի քանի անդամներն ամենօրյա ռեժիմով օգտվում են հանրային տրանսպորտից, հատկապես խոսքը վերաբերում է' հարյուր հազարավոր թոշակառուներին, աշխատող աղքատներին, ուսանողներին»։

Աղբյուրը`   Թադևոս Ավետիսյան