Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը՝ այն դասելով ծանր հանցագործությունների շարքը, և շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքով 3-6 տարի է, կխստացվի 6-8 ժամկետով, ընդ որում՝ 8-12 տարի ազատազրկում կսահմանվի այն դեպքերում, երբ թմրամիջոցի իրացումը կլինի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, այսինքն՝ ինչպես այսօր ընդունված է՝ տելեգրամյան ալիքներով, իսկ որոշ դեպքերում, երբ գործընթացում կներգրավվեն անչափահասներ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ցեղասպանության շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անընդունելի է». Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա
2323:30«ԶՊՄԿ-ի ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում». ՀԱՄԿ
4523:18«Ինչո՞ւ դասախոսն ապրելու համար պետք է թամադա աշխատի». Ստեփան Դանիելյան
4823:12«Այս սարքը Երևանում աշխատել է 4 ամիս». Մերուժան Մինասյան
6222:48«Հաջողվեց ձեռք բերել պայմանավորվածություն». ԶՊՄԿ գործադուլի մասնակից Վահե Մխիթարյան (տեսանյութ)
6222:18ՀԱՄԱՍ-ը դադարեցնում է պատանդների ազատ արձակումը
18020:45