ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո ՔՊ-ականները գուշակություններ էին անում, թե ով է դեմ քվեարկել նրա թեկնածությանը՝ դեմ գնալով քաղաքական որոշմանը։ Գաղտնի քվեարկությամբ Թորոսյանը ստացել էր 64 կողմ, 1 դեմ, ընդդիմադիրները չէին մասնակցում քվեարկությանը: Չեն մասնակցել նաև ՔՊ-ից հեռացած Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: ՔՊ-ն փնտրում էր «դավաճանին», և շատերի համար թիվ մեկ կասկածյալը Լուսինե Բադալյանն է, որը հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից և ոմանց մոտ անկեղծացել, թե չի կարող Թորոսյանի տեղակալը դառնալ, քանի որ մինչև վերջերս քննադատել է առողջապահության ոլորտում նրա վարած քաղաքականությունը։ Ի դեպ, Բադալյանին հնարավոր փոխարինող է դիտվում հանձնաժողովի անդամ, գյումրեցի Էմմա Պալյանը, սակայն ՔՊ-ում նրա թեկնածությանն այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում: Չի բացառվում, որ հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա՝ այն հանձնաժողովների նման, որտեղ պետք է փոխնախագահի պաշտոններն ընդդիմության քվոտայով համալրվեին, սակայն ընդդիմությունը հրաժարվեց այդ պաշտոններից»։
|
«Երևանի քաղաքապետարանի՝ 2 միլիարդ դրամի շեղումը». Գրիգոր Իսկանդարյան
7301:06«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորն ասում է՝ հայերը սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից». Տաթևիկ Հայրապետյան
7900:48«Փաշինյանը գոռում է հանուն պետության․ մունդռիկություն մի՛ արա»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
8700:36«Ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ գալիս․ կործանվող երկրում հնարավո՞ր է դա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 23:36«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
118Երեկ, 22:30«Լավ կլիներ՝ Փաշինյանը Դավոսում լիներ, մեր ներվերն էլ հանգիստ կլիներ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 22:18