Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Չի կարելի Նիկոլի դեմ պայքարել Նիկոլի մեթոդներով»․ Դավիթ Անանյան

84
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 11:30
«Չի կարելի Նիկոլի դեմ պայքարել Նիկոլի մեթոդներով»․ Դավիթ Անանյան

«Երբ դու տեսնում ես, որ քո երկիրը գոյութենական վտանգի մեջ է, երբ տեսնում ես, որ ամբողջ աշխարհը փորձում է հարցերը կարգավորել մինչև հունվարի 20-ը (Թրամփի երդմնակալության արարողությունը․ Խմբ), ու դու տոնածառի լույսերով ես զմայլված ու գնում ես խոզի բդի հետևից, այդտեղ դիսոնանս կա»։ Այսպիսի տեսակետ հայտնեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը 168-ի եթերում։ Նրա բնորոշմամբ, դա նույնն է, ինչ դու շրջապատված լինես վատ հարևաններով, գիտես, որ վաղը հարձակվելու են՝ հոշոտեն քո ընտանիքը, բայց դու առավոտյան արթնանում ես, սափրվում ու գնում աշխատանքի։

Այն հարցին, թե ինչո՞ւ գործող իշխանությունների դեմ պայքարը տարիներ շարունակ արդյունք չի տալիս, Անանյանը պատասխանեց՝ ասելով․ «Իրավիճակն այսօր արտասովոր է, էստրա-օրիդինար է, սովորական չի, և պետք են արտասովոր ջանքեր։ Սովորական գործընթացներով այ էս թնջուկը չի լուծվելու։ Չի ստացվում, որովհետև չի կարելի Նիկոլի դեմ պայքարել Նիկոլի մեթոդներով»,- ասաց բանախոսը»։ Նրա համոզմամբ, կան գործիքներ, որոնք սահմադրական են, բայց էքստրա-օրդինար են։

«Չի կարելի Նիկոլի դեմ պայքարել Նիկոլի մեթոդներով»․ Դավիթ Անանյան