Ավինյանի գլխավորած կառույցը 25 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականին հետհեղափոխական Հայաստանում ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որը «ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով պետք է նպաստեր ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով՝ Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»: 2019 թվականին, երբ ձևավորվեց ԱՆԻՖ-ը, ոչ ոք չէր մտածի, որ այն կարող էր դառնալ ժամանակի կոռուպցիոն գործարքների որջը։ «Ժողովուրդ» օրաթերթը, ԱՆԻՖ-ի հաշվետվությունները ուսումնասիրելով, բացահայտեց, որ պետությանը ներդրումներ ապահովելու կոչված մարմնի համար 2019-2023 թվականներին ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ է ծախսվել՝ պետբյուջեից ԱՆԻՖ-ի աշխատակիցների աշխատավարձեր, դրան հավասարեցված վճարումներ, հարկեր: Բացի դրանից, ՀՀ Կառավարության որոշմամբ ներդրվել է գրեթե 5 մլրդ ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Այսինքն՝ 2 նախագծերի համար ընդհանուր բյուջեից ծախսվել է ավելի քան 11 մլրդ ՀՀ դրամ։ 2022 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխատավարձերի ֆոնդը 1.3 մլրդ դրամ է եղել, որտեղ հիմնականում աշխատել են ուժային կառույցների աշխատակիցների բարեկամները՝ աստղաբաշխական աշխատավարձերով: Շարունակենք շարքը. «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» դուստր ՓԲԸ-ի ներքո գործող Hard Rock Cafe Yerevan-ի, «Այգ-1»-ի, «Գլոբալ քոնեքթ»-ի, «Էկո ֆրեշ մաշրումս»-ի, «Սերմից ֆերմա»-ի ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է 10 մլրդ դրամ՝ գրեթե 25 հազար ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ ընկերության լուծարման գործըթնացը մեկնարկել էր այս տարվա գարնանը, եւ նույնիսկ լուծարման համար ՀՀ Կառավարությունը պետբյուջեից 1,7 միլիարդ դրամ ուղղեց՝ վարկերի մարման, աշխատակիցների վերջնահաշվարկի ու այլնի համար: Խոսելով իր իշխանության ամենամեծ թալանի մասին եւ պատասխանելով հարցին, թե ովքեր են պատասխանատու (ԱՆԻՖ-ի) լուծարման համար, Նիկոլ Փաշինյանը այս տարվա օգոստոսի 31-ին տված իր ասուլիսի ժամանակ այսպիսի պատասխան հնչեցրեց. Այսինքն՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ այս նախագիծը ձախողվել է, սակայն քողարկված է մնում՝ կոնկրետ ով, ինչպես տապալեց ծրագրերը եւ մսխեց պետության եւ հերոս հարկատուների կողմից հավաքագրված պետբյուջեի գումարները: Հիշեցնենք, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, միաժամանակ 2018-2021 թթ. նա ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը։ Տեղեկացնենք, որ այս մասով քրեական վարույթ է հարուցվել տարբեր դիմումների հիմքերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ 3-րդ մասի 3-րդ կետով՝ (վստահված գույքը հափշտակելը՝ առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ՀՀ կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի կողմից լիազորությունները ի վնաս այդ կազմակերպությանն օգտագործելը, ինչի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։ Քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են մի շարք ապացուցողական գործողություններ, սակայն այս ամենի համար որեւէ մեկը մինչ օրս չի մեղադրվել»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության»․ Վահան Բաբայան
7216:42«Անհաջող ու անզգույշ արտահայտություն՝ ՀՀ վարչապետի կողմից»․ Տիգրան Խզմալյան
8114:36«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
7814:12Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից
8710:24Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
11810:00Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ»
9209:54