Վարազդատ Լալայանը՝ աշխարհի չեմպիոն
![]() Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը: 25-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր բրոնզե: Պոկում վարժությունում Լալայանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը և զբաղեցրել առաջին տեղը, իսկ հրում վարժությունում 252 կգ արդյունքով բավարարվել է փոքր բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում հանդես եկած հայազգի Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, պոկում վարժությունում 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել: Մինասյանը երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և ընդամենը մեկ կգ-ով զիջել բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսուֆին: |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
