Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

«Անցյալ տարի մեր տարածաշրջանում ատելության խոսքը վերածվեց հանցագործության». Արարատ Միրզոյան

58
Այսօր, 11:06
«Անցյալ տարի մեր տարածաշրջանում ատելության խոսքը վերածվեց հանցագործության». Արարատ Միրզոյան

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ելույթում նշեց. «Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են: Մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր աշխարհին տեսանելի էր բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին: Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին: Իսկ նշված ռիսկի գործոններից ամենաէականը՝ ատելության տարածումը ի վերջո ատելության խոսքից վերածվեց հանցագործության: Հայերի վրա բերածս օրինակը տարածվում է բոլոր այլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների իրականացման հանգամանքների և պատճառների վրա, քանի որ այս հանցագործության հիմքերը, ազդակները, ռիսկի գործոնները բավականին միանման են: Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ: Ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն՝ ոչ միայն արձագանք ապահովելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով»:

«Անցյալ տարի մեր տարածաշրջանում ատելության խոսքը վերածվեց հանցագործության». Արարատ Միրզոյան