Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

«Հակառակ կողմը յուրովի է պատկերացնում խաղաղությունը, որում հայկական շահը տեղ չունի»․ Արա Այվազյան

165
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ., 14:00
«Հակառակ կողմը յուրովի է պատկերացնում խաղաղությունը, որում հայկական շահը տեղ չունի»․ Արա Այվազյան

«Բաքուն փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգի մեջ և դրանով խափանել կամ հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը՝ հավելելով, որ հայկական կողմի շահերը այդ փաստաթղթում արտացոլված չեն․ «Ես այդ պատրանք չունեմ, որ փաստաթուղթը իրականում կապահովի կայունություն և երկարատև խաղաղություն մեր տարածաշրջանում, որովհետև հակառակ կողմը յուրովի է պատկերացնում խաղաղությունը, որում Հայաստանը և հայկական շահը տեղ չի գրավում»,- նշել է Այվազյանը։

«Հակառակ կողմը յուրովի է պատկերացնում խաղաղությունը, որում հայկական շահը տեղ չունի»․ Արա Այվազյան