«Մենք պատգամավորներ ենք, ըստ էության, չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ». Արթուր Հովհաննիսյան
«Մենք ԱԺ պատգամավորներ ենք, մենք չունենք, ըստ էության, անձնական կյանք, անձնական տվյալներ և այլն»,-Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսից անձնական բնույթի տվյալների հանրայնացմանը: «Մենք հանրային գործունեություն ենք ծավալում և պարտավոր ենք մեր հանրային գործունեության մեջ լինել հնարավորինս բարեվարք, էլ չեմ խոսում պետական անվտանգությանը վերաբերող նյութերի մասին: Ես կարծում եմ, որ որևէ մեկի իրավունքը չի խախտվել, անձնական կյանք մտնելու մասին խոսք բացարձակապես չկա: Խոսքը վերաբերում է արտահոսքեր կազմակերպելուն և հանրության բարոյական նորմի կոպտագույն խախտմանը՝ «Քաղաքացիական պայմանագի» խմբակցության և կուսակցության անդամ լինելով և սեփական դեմքով հանդես գալու հանգամանքներում»: Հովհաննիսյանը հավելեց, որ որպես ՀՀ քաղաքացու քվե ստացած ուժ, պետական անվտանգությանը վերաբերող այդ ինֆորմացիաները ստանալով, չէին կարող դրանով չկիսվել հանրության հետ: «Մենք հանրությանը տեղեկացնում ենք էն տեղեկատվության մասին, որը մենք ստացել ենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ «որևէ օրենքի խախտում չի եղել, ամեն բան տեղի է ունեցել դատական թույլտվությունների շրջանակներում»: Հիշեցնենք՝ Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանն հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42