Ինչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում «պադավատապետությունը», ի դեմս Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ապացուցված է։ Նիկոլ Փաշինյանի պայքարի ֆոնին «պադավատապետությունն» այնքան ուժգին ամրացավ, որ պաշտոնյաները սկսեցին ծառայողական մեքենաները ծառայեցնել անձնական շահի համար, ինչպես օրերս արել է ՀՊՏՀ ռեկտորը։ Բանն այն է, որ Shamshyan.com-ը գրել էր, թե դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes եւ Honda մակնիշի ավտոմեքենաները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Honda մակնիշի էլեկտրոմոբիլը կցված է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), իսկ ղեկին եղել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Հարկ է նշել, որ մեքենան գրանցված է եղել Գրիգորյանի վարորդի անունով։ Տեղեկացանք նաև, որ ռեկտոր Գրիգորյանը պարբերաբար պետության հաշվեկշռում գտնվող մեքենան օգտագործել է սեփական շահերի սպասարկման համար։ Սա բավական չէ՝ ոչ աշխատանքային ժամին վարելով ՀՊՏՀ ՊՈԱԿ-ին կցված մեքենան՝ վթարի էպիկենտրոնում է հայտնվել և վնասվածքներ է ստացել։ Ահա թե ինչ տեսք ունի հեղափոխական իշխանության «պադավատապետությունը», երբ ծառայողական մեքենայով ոչ աշխատանքային ժամին, ինչպես կասեր Փաշինյանը՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից». Էրդողան
5718:24Կուրսկում սպանվել է առաջին աֆրիկացի վարձկանը
5618:14Համացանցում կադրեր են տարածվել Գախարիայի հետ կապված միջադեպից (տեսանյութ)
8716:31«Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում է 714 միլիոն դրամի պարգևավճար բաժանել». Արմենակ Դանիելյան
5716:12«Եկել եմ՝ աջակցեմ Մարությանի կազմակերպած արշավին». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8214:48«Պարո՛ն Փաշինյան, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին». Հայկ Մարության (տեսանյութ)
9914:42