«Խնդիր էր դրված 44-օրյա պատերազմով լուծել Հայաստանի հարցը»․ Նիկոլ Փաշինյան
«Լավ կլինի այս ամբիոնից ադրբեջանական թեզեր ու մոտեցումներ առաջ չքաշեք, որի վերջին վկայությունն էր օրերս ձեր ելույթը, որտեղ կան բազմաթիվ հակապետական և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ մատնանշող փաստեր»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորը ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ամբողջությամբ վերափոխել է բանակի սահմանադրական առաքելությունը։ «Եվ ամենամեծ վնասը, որն այդ ելույթով դուք տվեցիք, Արցախի կորուստը դուք համարում եք ՀՀ փրկության համար միակ ճիշտ քաղաքականությունը»,- նկատեց պատգամավորը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց․ «Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցը շատ արտաքին ուժեր օգտագործել են՝ որպես Հայաստանի վզին գցած պարան։ Ես ասում եմ՝ 2018 թվականի իրավիճակում Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարար լիներ մի ճանապարհով՝ Հայաստանի անկախության հաշվին։ Ես դա եմ ասում, ուրիշ բան չեմ ասում։ Այդ պահի դրությամբ Ղարաբաղի հարցը լուծված էր, այդ պահի դրությամբ խնդիր էր դրված այդ թվում՝ 44-օրյա պատերազմով լուծել Հայաստանի հարցը»։ |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12