«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա»․ Նիկոլ Փաշինյան
«Հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը՝ հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին, և կոնկրետ ինձ, ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որի՝ ՀՀ-ն նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ: «Հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելու հարցում: Մեր արձագանքը պետք է լինի հետևյալը՝ չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը: Նախ մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք, որովհետև, ըստ էության, մենք քաղաքական մակարդակում ինչ-որ առումով նաև ևս մի իրավական քայլ ենք արել և փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և նույնիսկ մեր ԱԺ-ն վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, և առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ բացառում եմ ուղղակի որևէ գործողություն ՀՀ-ի կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն»,- նշեց Փաշինյանը: Նա նաև հավելեց, որ ՀՀ տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց հայկական կողմը հայտարարում է, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր ՀՀ օրակարգում չկա։ Եզրափակելով խոսքը, Փաշինյանն ընդգծեց, որ Խաղաղության պայմանագրի շուրջ 90 տոկոսը համաձայնեցված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիր․ «Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա»: |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12