«Ինձ մի՛ ասեք, թե ուր գնամ, ինչ ասեմ»․ Գառնիկ Դանիելյանը` Նիկոլ Փաշինյանին
«Ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր, ինձ համար ակնհայտ է նաև, որ Երևանի քաղաքապետարանը գործուն միջոցներ է ձեռնարկել այդ ստվերը կճատելու համար»,- խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարորդների գործադուլին և նրանց հարկադրաբար աշխատանքից զրկելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը։ «Չեմ համաձարկվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուն են եղել։ Ըստ ամենյանի, դա եղել է համակարգված մեխանիզմ։ Չգիտեմ՝ ինչքան պաշտոնյա, ինչքան ոչ պաշտոնյա են եղել, ինչքան քրեածին միջավայրից, բայց ակնհայտ է, որ ինչ-որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է։ Համոզված եմ, առնվազն ինտուիցիայով զգում եմ, որ աշխատավոր մարդկանց ձեռքով փորձ է արվում բաներ անել, բայց այդ պատմության թիվ մեկ շահառուն վարոդները չեն»,-ասաց Փաշինյանը։ Ընդդիմությանը մեղադրելով՝ Փաշինյանը նշեց․ «Հենց մի տեղ 5 մարդ է հավաքվում, գնում, կողքներին կանգնում եք՝ հույս ունենալով, որ չգիտեմ ինչ եք անելու»։ «Չգիտեմ՝ դուք ինչ առնչություն ունեք այդ թեմայի հետ»,-դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Կոռուպցիոներ եմ, այդ գումարները երևի ես եմ աշխատում»,- վրդովվեց Գառնիկ Դանիելյանը։ «էս էլ որերորդ անգամ է՝ ասում եք՝ թեմաներ եք գտնում։ Ուզո՞ւմ եք թեմաները ընտրեք, ասեք՝ որ թեմաներից հարց տամ... Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ, դրանից էլ հարց կտամ։ Երկրորդն էլ՝ մի հոգի էլ կարիքս զգա՝ կգնամ, կողքին կկանգնեմ։ Վատ չէր լինի, որ դուք էլ, ձեր պատգամավորներն էլ, նաև ձեր պաշտոնյաներն էլ գայիք, կողքներին կագնեիք, ոնց որ թե մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ ինձ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ։ Ավելի լավ է՝ դուք ասեք՝ ինչ կոռուպցիա, կաշառակերություն կա»,- վրդովվեց ընդդիմադիր պատգամավորը։ |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12