Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ.

«ՀԱՊԿ-ում ինչ ուզում են, թող որոշեն, անդառնալիության կետն անցել ենք». Նիկոլ Փաշինյան

271
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 18:18
«ՀԱՊԿ-ում ինչ ուզում են, թող որոշեն, անդառնալիության կետն անցել ենք». Նիկոլ Փաշինյան

«Մենք ՀԱՊԿ-ի հետ մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման չենք շոշափում: Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում է, թող որոշեն: Սա նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ փաստաթղթերի մշակմանը, ոչ քննարկմանը, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ վերաբերմունք ենք արտահայտում: Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա: Մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում են, թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը, վետո չենք դնում: Եվ դա էլ՝ մեր գործընկերների հանդեպ հարգանքից ելնելով: Անդառնալիության կետն, ըստ էության, անցել ենք»,- ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: