Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

«110 հազար հեկտար հող ունեցող Տավուշում ընդամենը 1000 հեկտար աշնանացան է արվել». Ոսկան Սարգսյան

236
Երեկ, 22:36
«110 հազար հեկտար հող ունեցող Տավուշում ընդամենը 1000 հեկտար աշնանացան է արվել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «110 հազար հեկտար հող ունեցող Տավուշում ընդամենը 1000 հեկտար աշնանացան է արվել
Տավուշի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը ըստ հողային հաշվեկշռի կազմում է 110 665,6 հեկտար, որից վարելահող՝ 25 485,3 հեկտար, բազմամյա տնկարկներ՝ 1981,8հեկտար, այդ թվում՝ խաղողի այգիներ՝ 1195,3 հեկտար, պտղատու այգիներ՝ 786,5 հեկտար, խոտհարքներ՝ 9400,6 հեկտար, արոտավայրեր՝ 63 006հեկտար,այլ՝ 10791,8 հեկտար։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Տավուշի մարզում որքա՞ն աշնանացան ցորեն է ցանվել, ո՞ր համայնքում՝ քանի՞ հեկտար։ Մարզպետարանից պատասխանել են․«ՀՀ Տավուշի մարզի համայնքներում կատարվել է 1077 հա աշնանացան, որից Իջևան- 142.6 հա, Բերդ- 543.4հա, Նոյեմբերյան - 391 հա»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան