Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Այլմոլորակայինները` ՀՀ արտգործնախարարությունում». Հայկ Դեմոյան

177
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 03:06
«Այլմոլորակայինները` ՀՀ արտգործնախարարությունում». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այլմոլորակայինները՝ ՀՀ արտգործնախարարությունում
Կարդում եմ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության նախաձեռնությամբ ս. թ. դեկտեմբերի 12-13-ը Երևանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հինգերորդ գլոբալ ֆորումի» հայեցակարգային դրույթները: Հինգ էջից բաղկացած այդ տեսական շարադրվածքի մեջ ընթերցողը կարող է նկատել «Ռուանդայի ցեղասպանություն» արտահայտությունը, բայց այնտեղ չկա «Հայոց ցեղասպանություն», «արցախահայերի էթնիկ զտում» կամ «Արցախի հայաթափում» արտահայտությունները:
2022 թ. կայացած գլոբալ ֆորումին մասնակցելու հրավեր ինձ չուղարկվեց: Առանձին գրառումով նշեցի, որ թերևս դա պայմանավորված էր նրանով, որ հինգ հայ նիստավարներից չորսը տարբեր քրեական գործերի շրջանակներում իմ կողմից մեղադրվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություններ կատարելու, հաստատությանը նյութական վնաս հասցնելու, փողերի լվացման ու ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման համար: Նիստավարներից մեկը դատական հայց ներկայացրեց իմ դեմ և վերջին նիստի ժամանակ ոչ ինքը, ոչ էլ իր փաստաբանը չներկայացան՝ քանի որ դատարանի դահլիճում հրապարակվելու էր թանգարանի անվտանգության աշխատակիցների՝ ինձ տրամադրված երկու տեսագրություն, որոնք մինչ օրս չեմ հանրայնացրել:
Բայց ես բարի եմ ու մեծահոգի ու երբեք չեմ նեղանում, երբ ինձ մոռանում են: Ուստի հեռակա կարգով իմ զեկուցման թեման կունենա հետևյալ վերնագիրը. «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների մեղսակցությունը էթնիկ զտումների իրականացման, Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտման և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրականացված քրեորեն պատժելի գործողություններում»:
Կարծում եմ, որ դեռ բավական ժամանակ կա ինձ հրավիրելու համար»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան