«Կան ուժեր, որոնք սկսեցին իմ դեմ անդադար պայքարել»․ Գեղամ Նազարյան
«Ոմանց ակտիվ աշխատանքն է, որ եկանք հասանք մի կետի, որ ես ստիպված պետք է անկախ պատգամավոր մնամ։ Կան ուժեր, որոնք անդադար իմ դեմ սկսեցին պայքարել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանը․ «2022 թվականից սկսած նկատեցի, որ իմ դեմ ֆեյսբուքյան գրառումներ կան և՛ իրենց դեմքերով, և՛ ֆեյքերով։ Երբ զոհված հերոս տղերքի ծնողների որոշ խմբավորման միջոցով իմ դեմ պայքարում էին, սուտ լուրեր էին տարածում, ես լռում էի համեստորեն, մտածում էի՝ կանցնի։ Մինչև հիմա պատճառը չգիտեմ»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նաև իր աղմկահարույց հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանին ներել է․ «Ես հասկանում էի, որ եթե նման բան ասեմ, իմ դեմ պայքարող շրջանակները դա օգտագործելու են՝ հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը չգիտի՝ ինչ է ներելը։ Ներելը դա քրիստոնեական հասկացողություն է, եթե ասում եմ, որ Նիկոլին ներում եմ, դա չի նշանակում, որ ասում եմ՝ Նիկոլը ճիշտ էր, որ նրա գործողություններն օրինաչափ էին, կամ որ նա չպետք է պատասխան տա այն որոշումների համար, որոնք հանգեցրեցին ծանր կորուստների, արհավիրքի»,- ասաց Նազարյանը։ |
«Թե բա՝ իրավունքների ցանկը տվել են ձեռը, հերիք ա». Հովհաննես Քոչարյան
6403:12Սիրիայի նոր իշխանությունը խոստանում է անվճար կրթություն և նախագահի աստվածացման վերացում
14902:13«Գրենդլանդիայի հարցով նախագահը չի բացառում ոչ մի տարբերակ, անգամ՝ ուժային». Թրամփի խորհրդական
12701:01Մասկը կասկածում է, որ Քալիֆորնիայի հրդեհները կլիմայական պատճառներ ունեն
155Երեկ, 23:18«Այս ընտանեկան զույգն ամեն ինչ տանում է դեպի կործանում». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
96Երեկ, 22:48«Մինսկի խմբի դեմ տարիներ շարունակ բողոքում էր բացառապես Ադրբեջանը». Էդմոն Մարուքյան
83Երեկ, 22:06