Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Ինչների՞ս է պետք քաղաքապետարանը». Կարեն Հեքիմյան

90
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 10:30
«Ինչների՞ս է պետք քաղաքապետարանը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանի անամոթ աշխատաոճի վերաբերյալ կամ ինչների՞ս է պետք քաղաքապետարանը:
Ուրեմն, Երևանի քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն անշարժ գույքի սեփականատերերին ծանուցում է ուղարկում, ըստ որի վերջիններիս առաջարկվում է անշարժ գույքին կից տարածքում պարբերաբար իրականացնել մաքրում, կանաչապատում, լուսավորության անցկացում, ինչպես նաև շենքերի բակային տարածքների կանաչապատում:
Ընդ որում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն իր «ծանուցումը» չկատարելու համար տուգանքով է սպառնում:
Լավ, եթե անշարժ գույքի սեփականատերերը պետք է քաղաքը մաքրեն, կանաչապատեն, լուսավորեն, բա քաղաքապետարանն ինչո՞վ զբաղվի: Չէ որ մարդիկ հարկերի և պարտադիր վճարների տեսքով վճարում են մաքրման, կանաչապատման և լուսավորության համար: Նախ՝ քաղաքապետարանին են վճարում, դրանից բացի՝ համատիրությանը: Ավելին՝ անշարժ գույքի սեփականատերերն, ի տարբերություն բնակիչների, օրինակ՝ աղբահանության համար, 12-15 անգամ ավելի մեծ գումար են վճարում:
Չէ, լուրջ եմ հարցնում՝ եթե հարկատուները, բացի հարկեր և պարտադիր վճարներ վճարելուց, պետք է կատարեն նաև քաղաքապետարանի գործառույթները, ապա ինչների՞ս է պետք քաղաքապետարանը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան