ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի արձանագրումը: Նա հայհոյանքներ էր հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի էր եղել միջանցքներում: Տեղեկացել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում՝ դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Հնչել էին փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել էին ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չէր թքել, և նույնիսկ չէր հարվածել, այլ միայն բղավել էր, հայհոյել և փողոցային վարքագիծ դրսևորել: Հարցումով դիմել էինք պետական պահպանության ծառայություն և խնդրել տրամադրել անվտանգության տեսախցիկների տեսագրությունն ու ձայնագրությունը։ Ի պատասխան՝ ՊՊԾ-ից հայտնեցին, որ տեսախցիկների պատասխանատուն Ազգային ժողովի աշխատակազմն է։ Դիմեցինք ԱԺ աշխատակազմ։ Ինչպես և սպասվում էր՝ աշխղեկ Դավիթ Առաքելյանը չտրամադրեց իր ղեկավարի խուլիգանական վարքը արձանագրած տեսախցիկների ո՛չ կադրերը, ո՛չ ձայնագրությունը: «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հարակից հատվածում՝ դեպի ճաշարան տանող միջանցքի մոտ, տեսախցիկներ առկա չեն»,- ասված է պատասխանում։ Կարճ և կոնկրետ: Այսինքն՝ խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր»: |
«Փաշինյանը բաց տեքստով քաղաքական հրաման տվեց». Արմեն Հովասափյան
415:42«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից»․ Բայրամով
2915:12Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
3015:06««Ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած». Բայրամով
3714:42«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
4814:12«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:30