Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ.

«Հեծանիվդ քշի, ախպոր պես»․ Լևոն Բարսեղյան

65
Այսօր, 11:12
«Հեծանիվդ քշի, ախպոր պես»․ Լևոն Բարսեղյան

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է․ «Սկզբում հեղափոխություն ես անում, ժողովուրդը մանդատը երկու անգամ դնում է բոլոր գրպաններդ, խոստանում ես անցումային արդարադատություն, հետո՝ դատավորների վեթինգ, հետո Մացոյին դատավոր ես թողնում, Արտուշին դատավոր ես թողնում, Ռոբիկին՝ պատգամավոր ես թողնում, հետո թե բա՝ պետական համակարգը դիմադրում է, հետո թե բա՝ ոչ մի ձուկ չի պլստալու, հետո թողնում ես, որ բոլորը պլստան, էն սև փողերով բիզնեսներից միլիոններ աշխատեն արդեն քո իշխանության ընթացքում, հետո գնում, կանգնում ես ապօրինի գույքի մեջտեղում ու ՄԻՊ տարեդարձ նշում, հետո թե բա՝ վշտացած եմ, հետո, արդեն վեցուկես տարի հետո, թե բա՝ ջղայնացրիք, բոլ եղավ…, հազար տեղից հազար խորհուրդ են տալիս բայց դու քու կապած աչքերով էշն ես քշում…
Հեծանիվդ քշի, ախպոր պես, կալոսդ կծակի, փոխել չես կարողանա, իմաց տուր, կարող է Մացոն գա փոխի, ապերախտ չէ»։

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան