Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ.

«Իշխանություններն ինչո՞ւ հատկապես հիմա Գյումրիում ստեղծեցին նման միջավայր»․ Արթուր Գևորգյան

57
Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ., 10:24
«Իշխանություններն ինչո՞ւ հատկապես հիմա Գյումրիում ստեղծեցին նման միջավայր»․ Արթուր Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրու իշխանության հիմնական դերակատարներն աշխատանքից ազատման դիմում են գրել։
Քաղաքի կառավարումն էս պահին դադարեցվում է Բալասանյան դաշինքի կողմից և կառավարման ճգնաժամը շատ արագ կարող է վերածվել քաղաքային կյանքի ճգնաժամի։
Բացատրություն չունի այն հանգամանքը, թե իշխանություններն ինչո՞ւ ու հատկապես հիմա ստեղծեցին նման միջավայր, երբ ՀՀ ներքին ու արտաքին վտանգները խորանում են, չկա կայունություն և որևէ քիչ թե շատ նորմալ սցենար հետագայի համար։
Բալասանյան դաշինքը հավասարակշռված քաղաքականություն էր վարում քաղաքում և կարողանում էր համաչափություն պահել հակընդդեմ կողմերի միջև, ինչը ՏԻՄ կառավարման մոդելի առումով խիստ արդյունավետ էր կողմերի և քաղաքի համար»։

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան