Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

«Լուծումն ազգային հեղափոխությունն է՝ առանց օտար պետությունների աջակցության». Հովհաննես Ավետիսյան

75
Այսօր, 02:06
«Լուծումն ազգային հեղափոխությունն է՝ առանց օտար պետությունների աջակցության». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս Գերմանիայի պառլամենտում հատուկ ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են, որ Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի արևմուտքի հետ, իսկ Գերմանիային թշնամի է դիտարկում: Ասել են նաև, որ նա պատրաստ կլինի ՆԱՏՕ-ի հետ պատերազմի այս տասնամյակի վերջում:
Աշխարհաքաղաքական իրադարձություններն ամենուր նշաններ են մեզ ուղղում նորանոր պատերազմների, իսկ դրանցից ամենակործանարարը կլինի արևմուտք և արևելք պայմանական կողմերի միջև պատերազմը:
Այս պարագայում կործանարարն ուղիղ իմաստով հենց մեզ է վերաբերում, քանզի Հայաստանն իր ներկա ընթացքով և կառավարման որակներով ուղղակի կդադարի գոյություն ունենալ:
Լուծում կա, դա ազգային հեղափոխությունն է՝ առանց օտար պետությունների աջակցության՝ հենվելով միայն հայ ժողովրդի համախմբված ուժին: Համախմբումը այն գլխավոր խնդիրն է, որ առ այսօր լուծված չէ»: