Իսրայելական տանկերը ներխուժել են Լիբանանում ՄԱԿ-ի բազայի տարածք
![]() Իսրայելական տանկերը տապալել են Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) բազայի դարպասները և մտել նրա տարածք, հայտնել են ՄԱԿ-ից։ ՅՈՒՆԻՖԻԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Ռամիայի խաղաղապահ դիրքերում: Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 04:30-ին, երբ խաղաղապահները գտնվում էին ապաստարաններում, իսրայելական «Մերկավա» տանկերը «ոչնչացրել են դիրքի գլխավոր դարպասը և բռնի ուժով մտել» օբյեկտ։ Իսրայելական զորքերը այնուհետև «մի քանի անգամ պահանջել են, որ բազայի լույսերն անջատվեն»։ Հայտարարության մեջ ասվում է, որ տանկերը հեռացել են խաղաղապահների բողոքից մոտ 45 րոպե անց: Տեղական ժամանակով 06:40-ին նույն դիրքում գտնվող խաղաղապահները հայտնել են, որ 100 մետր դեպի հյուսիս մի քանի կրակոց է արձակվել, ծուխ է դուրս եկել: «Տասնհինգ խաղաղապահ ծխի հետևանքով մաշկի գրգռվածություն և աղեստամոքսային տրակտի ռեակցիաներ են ունեցել: Խաղաղապահները բուժման կուրս են անցնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելը դեռ չի մեկնաբանել մեղադրանքներըԴեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերսկսել է ՄԱԿ-ի ուժերին ուղղված իր կոչը՝ զորքերը սահմանից դուրս բերել: Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս խնդրել է դա և բազմիցս մերժվել: Իսրայելական զինվորականները պնդում են, որ «Հեզբոլլահ»-ի մարտիկները տեղակայված են խաղաղապահների դիրքերի մոտ և նրանց օգտագործում են՝ որպես «մարդկային վահան», ինչը խմբավորումը հերքում է։ |

Կամրջի տակ հայտնաբերված տղամարդու մոտ 2 նամակ է եղել
5611:42
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
9711:06
Կալանավորը դատարանից դիմել է փախուստի
8410:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Լենինգրադի մարզում գտնվող Wildberries-ի և Russ-ի պահեստներին (տեսանյութ)
10210:34
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի
17310:07
Գյումրիում երիտասարդին անծանոթ տղաները ծեծել են, որից հետո էլ թափառող շներն են կծել
238Երեկ, 22:42
