Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ ՀՀ-ն որոշեց Իրանի անցակետից դուրս բերել ռուս սահմանապահներին». հարց` Արմեն Գրիգորյանին

126
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 23:24
«Ինչո՞ւ ՀՀ-ն որոշեց Իրանի անցակետից դուրս բերել ռուս սահմանապահներին». հարց` Արմեն Գրիգորյանին

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման արդյունքում ՀՀ-ն որոշեց Իրանի անցակետից դուրս բերել ռուս սահմանապահներին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին նման հարց ուղղեց «Ֆակտոր»-ի լրագրողը:

«Գործընթացը նոր չի սկսվել: Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածություններն այնպիսին են եղել, որ եթե Հայաստանը ձեռք է բերում կարողություններ իր սահմանների անվտանգությունն ապահովելու, ապա ՀՀ-ն ամբողջական կամ մասամբ իր վերահսկողության տակ է վերցնում սահմանների պահպանությունը։ Ռուսաստանի հետ համաձայնությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից։ Եվ քանի որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը ձեռք են բերել բավարար կարողություններ, մենք առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հունվարի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետում ամբողջությամբ ՀՀ սահմանապահ զորքերը ծառայություն իրականացնեն, ինչպես նաև՝ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին համատեղ ծառայություն իրականացնենք։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Հունվարի 1-ից կանցնենք այս՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։ ՀՀ Սահմանապահ զորքերն ունեն բավարար կարողություններ՝ այդ ծառայությունն իրականացնելու համար»,- պատասխանեց Արմեն Գրիգորյանը:

«Ինչո՞ւ ՀՀ-ն որոշեց Իրանի անցակետից դուրս բերել ռուս սահմանապահներին». հարց` Արմեն Գրիգորյանին