Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ»․ Ռուբեն Ռուբինյան

163
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 14:12
«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ»․ Ռուբեն Ռուբինյան

«Շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև գործընթաց: Կարգավորումը և հաշտեցումը երկու տարբեր բաներ են․ սրանք խորը թեմաներ են»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը կամ հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Դա այդպես չէ․․․ Կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ»,- հավելել է նա։

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ»․ Ռուբեն Ռուբինյան