Իսրայելը հարվածել է Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին. կան զոհեր
![]() Դամասկոսի Մեզզա թաղամասում գտնվող բնակելի շենքին իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել է, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Զոհերի թվում երեխա կա: Ավելի վաղ Al-Hadat հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ առնվազն 4 մարդ է զոհվել Դամասկոսի արևմուտքում գտնվող Մեզզա թաղամասում գտնվող բնակելի շենքի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։ Նրանց տվյալներով՝ հրթիեռը հարվածել է Սիրիայում Իրանի դեսպանատնից 1 կմ հեռավորության վրա գտնվող շենքին։ Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ Դամասկոսում հարձակումն ուղղված է եղել «Հեզբոլլահ»-ի 4400 ստորաբաժանման հրամանատարին, որը պատասխանատու է Իրանից Սիրիա և Լիբանան զենք տեղափոխելու համար։ Ըստ Al-Hadat-ի՝ զոհվածների թվում կա երկու օտարերկրացի (նրանց քաղաքացիությունը չի նշվում): Նրա խոսքով՝ Իսրայելը հարձակվել է շենքի վրա, որը «հաճախ այցելում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարները»։ Հեռուստաալիքը նշում է, որ Պաղեստինի և Իրանի առաջնորդների մի քանի շտաբներ են գտնվում Մեզզա թաղամասում։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
