Ահաբեկչություն` Իսրայելում
1902
Կիրակի, 06 հոկտեմբերի, 2024 թ., 17:48
![]() Հոկտեմբերի 6-ին Իսրայելի Բեեր Շեվա քաղաքի ավտոկայանում ահաբեկչություն է տեղի ունեցել, բեդվին տղամարդը հարձակվել է անցորդների վրա: Ըստ իսրայելական 12-րդ ալիքի, 29-ամյա Ահմադ Սաիդ Սուլեյման ալ-Ուքաբին Նեգևից է։ Նա Բեեր Շեվա է ժամանել ավտոբուսով։ Հարձակվողը զինված է եղել դանակով և հրազենով և սկսել է իր հարձակումը McDonald's ռեստորանի հարևանությամբ գտնվող ավտոբուսի կայարանի մուտքի մոտ։ Այնտեղ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա և վիրավորել երկու հոգու, այդ թվում՝ անվտանգության աշխատակցին։ Այնուհետև Նեաման սրճարանի մոտ գտնվող վայրում հրազենից կրակ է բացել և վիրավորել 3-4 հոգու։ Այնուհետև անցել է երրորդ կետ և այնտեղ վիրավորել է մոտ 20 տարեկան մի աղջկա՝ ՄԱԳԱՎ-ի զինծառայող։ Ավելի ուշ աղջիկը մահացել է հիվանդանոցում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
