Իսրայելը հարձակվել է ռուսական ավիաբազայի վրա
![]() Իսրայելը, ենթադրաբար, հարձակվել է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի վրա՝ «Հեզբոլլահ»-ի համար նախատեսված զենքերը ոչնչացնելու նպատակով, հայտնում է գերմանական Bild հրատարակությունը։ Հաղորդագրության համաձայն, հինգշաբթի՝ հոկտեմբերի 3-ի գիշերը, մի շարք ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայում ռուսական միակ ավիաբազայի մոտ։ Ենթադրաբար, Իսրայելն այդպիսով ոչնչացրել է զենքի խմբաքանակ, որը պատրաստվում էր Իրանից հասցնել «Հեզբոլլահ»-ի զինյալներին ռուսական բազայի միջոցով։ Մոտակա Ջեբլա քաղաքից արված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տվել հզոր պայթյուններ, որոնք գալիս են Հմեյմիմ բազայից, որը գտնվում է քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Մի շարք պայթյուններից հետո «Հեզբոլլահ»-ի անդամներն ու սիրիացի լրագրողները հայտնել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ռուսական բազայի վրա։ Իսրայելը երկար տարիներ ավիահարվածներ է հասցնում՝ Սիրիայի տարածքին «Հեզբոլլահին» զենքի մատակարարումը խափանելու համար: Սակայն մինչ այսօր ռուսական ռազմակայանը չի եղել այդ հարձակումների թիրախը, նշում է աղբյուրը։ «Իսրայելական հարձակումն ուղղված է եղել ռուսական Հմեյմիմ բազայի տարածքում գտնվող պահեստի վրա։ Իսրայելը ռմբակոծել է բազան իրանական «Qeshm Fars Air» ավիաընկերության օդանավը ժամանելուց մեկ ժամ անց»,- գրել է սիրիական ընդդիմադիր Սիրիա հեռուստաընկերության լրագրող Աբդուլլահ ալ-Մուսան: Թուրք լրագրողներից մեկը Bild-ին հայտնել է, որ, ըստ իր աղբյուրների, իրանական ինքնաթիռը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան ժամը 10-ին, վայրէջք է կատարել ռուսական բազայում, իսկ ժամը 17-ին կրկին օդ է բարձրացել։ Այլ աղբյուրների համաձայն՝ իրանական զենքերը ոչնչացվել են ռուսական բազայից 700 մետր հեռավորության վրա, որտեղ այն պահվել է իրանական ինքնաթիռով առաքվելուց հետո։ Ըստ այդ տեղեկությունների՝ Ռուսաստանը փորձում էր խոցել իսրայելական հրթիռները։
|

Լեհաստանում մեկնարկած ըմբշամարտի մրցաշարում Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել
60Երեկ, 23:00
Երկտող թողած տղամարդու մարմինը հայտնաբերվել է Սևանա լճում՝ պարանոցին քար կապած
88Երեկ, 22:54
Նեպալում փրկարարները ջրհեղեղի գոտուց ուղղաթիռով տարհանել են ավելի քան 250 մարդու, զոհերի թիվն աճում է
131Երեկ, 22:36
Խոշոր հրդեհ՝ Երևանում (տեսանյութ)
102Երեկ, 22:18
Սարսափելի բնական աղետ՝ Տիբեթում. 384 ճանապարհորդ անհետ կորած է (տեսանյութ)
215Երեկ, 18:42
7 տարեկան աղջիկը պաղպաղակի սառնարանից հոսանքահարվելուց հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
193Երեկ, 15:12
