«Եթե մայիսին չհաջողեցին, հիմա հաջողություն ակնկալել չի կարելի»․ Անդրանիկ Քոչարյան
«Իրենց համար գուցե սա հաղթանակ է, բայց հաղթանակ ինչի՞ նկատմամբ»,-«Նյուզի»-ի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Բագրատ Սրբազանի կողմնակիցները Հանրայինի ուղիղ եթերը համարում են հաղթանակ։ «Հասարակության հետ շփումներում ճշմարտության խոսքի հետ կապված խնդի՞ր են ունեցել։ Հսկայական լրատվամիջոցներ, առավոտից երեկո, Գալստանյանի արթնանալուց մինչև քնելը, լուսաբանել են։ Պետական հեռուստաընկերությունում էլ խնդիր չի եղել, Պետրոս Ղազարյանը երեկ շեշտեց, որ միշտ զրույցի առաջարկ է եղել, խուսափել են։ Երեկ պայման դրեցին ուղերձով հանդես գալու, նորմալ է։ Սակայն ուղերձից հետո խուսափում էր պատասխանել հարցերին։ Չկար պատկերացումներ՝ քաղաքական օրակարգի մեջ իր ներկայությունը ինչի հետ է կապված»,-ասաց Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ հասարակությունը պայքարի առաջնորդներին թողել է մենակ և պայքարի այս նոր փուլի հետ կապված իշխանությունը որևէ մտահոգություններ չունի։ Անդրանիկ Քոչարյանը համոզմունք հայտնեց նաև, որ պայքարը հաջողություն չի ունենալու․ «Եթե հաջողված լիներ, պետք է լիներ մայիս ամսին, եթե այն ժամանակ չեն հաջողել, հիմա որևէ հաջողություն ակնկալել չի կարելի»։ |
«Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը. «Հայաքվե»
5017:18«Ընդդիմությունը գյուղեգյուղ ընկած պետք է ի ցույց դներ իշխանության ցոփ ու շվայտ կյանքը»․ Սամվել Ֆարմանյան
5016:54««Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է»․ Նարեկ Մալյան
6216:42Բլինքենը չի մասնակցի COP29-ին
5116:30«Միրզոյանն ու Փաշինյանը թուրք-ադրբեջանական մամուլի առաջին էջերի սպասված հյուրերից են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5415:42Աղազարյան-Քյարամյան միջադեպի առնչությամբ դիմումը քննվում է ՔԿ-ում
6314:18