Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը». Ոսկան Սարգսյան

56
Երեկ, 22:18
«Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը
Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին Կիրանց գյուղից տարածքներ հանձնելուց հետո խաթարվել են Կիրանցի խմելու և ոռոգման ջրի համակարգերը։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 18-ին որոշել է․ «Հաշվի առնելով տարածաշրջանային կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ թույլատրել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի շրջանակում Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի խմելու և ոռոգման համակարգերի կառուցման, Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի կառուցման և Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի հենապատի կառուցման համար նախագծերի կազմման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել հրատապության կարգով»: Մարզպետը որոշել է այդ աշխատանքների գնումներն իրականացնել հրատապ մեկ անձից գնում կատարելու ձևով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան