««Ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը». Լեմկինի ինստիտուտ
![]() Լեմկինի՝ Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել Արցախի օկուպացիայի, էթնիկ զտման տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, սկսվեց Արցախյան Ցեղասպանությունը, երբ Ադրբեջանը 10-ամսյա դաժան պաշարումից հետո ներխուժեց 3000-ամյա հայկական տարածք և փաստացի Արցախ պետություն (Լեռնային Ղարաբաղ): Ադրբեջանը սպանեց հարյուրավոր հայերի և մյուսներին ստիպեց լքել իրենց տները։ Պաշարումն ու ներխուժումն ուղեկցվում էին համաշխարհային տերությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների սարսափելի լռությամբ, ինչպես նաև տարբեր քաղաքական առաջնորդների և միջազգային ինստիտուտների ապշեցուցիչ անգործությամբ, ինչը նշանավորեց «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը: Լեմկինի ինստիտուտը հանդես է գալիս ցեղասպանության հետևանքով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության օգտին: Նման իրավունքներից մեկը հայրենիք վերադարձի իրավունքն է։ Նաև ինքնորոշումը՝ իրենց հողերում։ Մենք մերժում ենք խոշոր տերությունների միջև ձևավորվող կոնսենսուսն այն մասին, որ մենք պետք է ապրենք մի աշխարհում, որտեղ ցեղասպանություն իրականացնող պետություններն ու կազմակերպությունները գործում են լիակատար անպատժելիության պայմաններում։ Ուստի, այս մռայլ տարելիցին մենք կրկին կոչ ենք անում միջազգային պատասխանատվության ենթարկել ոճրագործությունների համար, անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայերին և պաշտպանել հայ ժողովրդի քաղաքական, մշակութային և մարդու իրավունքները՝ Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում: Չափազանց կարևոր է, որ միջազգային սուբյեկտներն իրենց մեջ քաջություն գտնեն՝ կոչ անելու վերջ տալ անպատժելիությանը, որից օգտվում է Ադրբեջանի Հանրապետությունը»։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24
«Սրբոց Հակոբեանց Միաբանական ընդհանուր ժողովի զորեղ «ապտակը» նենգադավ եպիսկոպոսներին»․ Հայր ասողիկ Կարապետյան
11201:06
Բագրատ Սրբազանի շնորհավորական ուղերձը՝ Փաստաբանների օրվա առթիվ
104Երեկ, 23:56
«Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարակնքեցին Յոթ Վերք եկեղեցին»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
116Երեկ, 23:48
«Եկեղեցու կանոնական ներխուժում կամ եպիսկոպոսական իրավասության ոտնահարում»․ Սամվել դպիր Գրիգորյան
120Երեկ, 23:06
Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (տեսանյութ)
120Երեկ, 22:54
