Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

ԿԸՀ-ն սահմանեց ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաք անցկացնելու ժամկետները

173
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ., 15:48
ԿԸՀ-ն սահմանեց ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաք անցկացնելու ժամկետները

2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ին առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։
ՀՀ ԿԸՀ-ն այսօր գրանցեց նախաձեռնող խմբին, ինչպես նաև 60-օրյա ժամկետ սահմանեց ԱԺ-ին օրենքի նախագիծը առաջարկելու նպատակով ստորագրահավաքի համար՝ 2024թ․ սեպտեմբերի16-ից նոյեմբերի14-ը ներառյալ։

ԿԸՀ-ն սահմանեց ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաք անցկացնելու ժամկետները