«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրվել
![]() ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել։ ՔՏՀԱ-ի հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը ս․ թ․ մարտի 11-ին դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ (այսուհետ՝ Տեսչական մարմին) ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։ Տեսչական մարմնի մասնագետների կողմից 08․04․2024 թ․ օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ առկա են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ և որոնցից ամենակարևորն է, որ վերակառուցված օբյեկտը՝ հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ), ստուգման պահին գրանցված չի եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չի անցել ամենամյա փորձաքննություն և չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև օբյեկտում բացակայել են հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։ Հաշվի առնելով արձանագրված թերությունները Տեսչական մարմնի կողմից 08․04․2024 թվականին տրվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։ Այնուհետև՝ 15․05․2024 թ․ ընկերությունը դիմել է Տեսչական մարմին՝ նախկինում արձանագրված թերությունները վերացնելու հիմքով օբյեկտում կրկին ուսումնասիրություններ իրականացնելու և շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու խնդրանքով։ Արդյունքում օբյեկտում իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները ընկերության կողմից չեն վերացվել, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից կրկին տրվել է օբյեկտի շահագործման մերժման եզրակացություն։ Հետայսու նմանատիպ անդառնալի հետևանքներից խուսափելու համար Տեսչական մարմինը հորդորում է արտադրական վտանագավոր օբյեկտ շահագործողներին՝ համապատասխան փորձաքննության և շահագործման դրական եզրակացության բացակայության պայմաններում իսպառ բացառել դրանց շահագործումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա մեկ զոհ, 5 վիրավոր։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
