Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

ՆԳՆ-ն` Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի մասին

314
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ., 18:36
ՆԳՆ-ն` Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի մասին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978թ. ) մահացել է:

Նշենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդել էր 2 զոհի մասին, ինչը, սակայն, քիչ անց հերքվեց: