Աշտարակի խճուղում ԱԱԾ-ի կեղծ համազգեստով առևանգել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը
![]() Սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում է տեղի ունեցել Երևանում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ըստ աղբյուրի՝ ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող San Marco լողավազանի մոտ 2 անձ, ովքեր կրել են Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստ, մոտեցել են Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ-ին, ներկայացել են՝ որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան BMW մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են անհայտ ուղղությամբ։ Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել են Լուսինե Մ-ին և ահազանգել են ՀՀ ՆԳՆ։ Աղբյուրի տեղեկություններով՝ առևանգվածն ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն է, և կա վարկած, որ առևանգողները շատ լավ տեղեկացված են նրանց ընտանիքի մասին։ Նշվում է, որ Լուսինե Մ․-ին առևանգել են այն ժամանակ, երբ նա փորձել է նստել իր ավտոմեքենան։ Նշված լողավազանի տարածքում հայտնաբերվել է առևանգվածի BMW X5-ը։ |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
