20-ամյա երիտասարդին դանակահարել էր 16-ամյա համաքաղաքացին
![]() Սեպտեմբերի 2-ի ժամը 20.50-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Ալավերդի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Ալավերդի քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդի որովայնին ծալովի դանակով հարվածել և կտրած-ծակած թափանցող վնասվածք էր պատճառել նույն թաղամասի բնակիչ 16-ամյա պատանին: Հետագա միջոցառումներով նա Վանաձոր քաղաքի ուսումնական հաստատություններից մեկում հայտնաբերվել և ներկայացվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը, նաև ներկայացրել հանցագործությա գործիք ծալովի դանակը: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
