Կոնգոյի բանտից փախուստի փորձի ժամանակ զոհվել է առնվազն 129 մարդ
![]() Երկուշաբթի օրը՝ գիշերվա ժամը երկուսի մոտ, բանտարկյալները փորձել են փախչել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում գտնվող Մակալա բանտից։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարըն։ «Նախնական զոհերի թիվը 129 է, այդ թվում՝ 24-ը՝ հրազենից՝ նախազգուշացումից հետո։ Մնացածը մահացել է հրմշտոցից և շնչահեղձությունից»,- ասել է Բիհանգոն։ Բանտային մի քանի շենքեր, այդ թվում՝ գրասենյակներ, գրանցամատյան, հիվանդասենյակ և սննդի խանութներ, ոչնչացվել է փախուստի փորձի ժամանակ բռնկված հրդեհից, ասել է Բիհանգոն։ Amnesty International-ի վերջին զեկույցի համաձայն՝ բանտը տեղավորում էր ավելի քան 12000 բանտարկյալ, թեև այն նախատեսված էր 1500 մարդու համար։ Իրավապաշտպանների զեկույցում ահազանգվում էր Մաքալայի «սարսափելի» պայմանների մասին։ ԿԺԴՀ արդարադատության նախարար Կոնստանտ Մութամբան դատապարտել է բանտից փախուստի փորձը՝ որպես «նախապես ծրագրված դիվերսիա»։ Սա առաջին բանտային փախուստը չէ այս երկրում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
